ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինի և այլ ամերիկացի դիվանագետների՝ Կիև վերադառնալու մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրությունում, որն ուղարկվել է ուկրաինական լրատվամիջոցներին։ Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ դեսպանատան վերադարձը համընկել է նացիզմի դեմ հաղթանակի օրվա հետ։ |