ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Իշխանական «գեստապոն» ու «տուրիստը»․ «Փաստ»
09:42, 12.05.2022 | mamul.am
6159 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում ծայրահեղ լարված ու անառողջ մթնոլորտ է, պատգամավորների մեծ մասը շատ նեղված է այս վիճակից, նեղ շրջանակներում դժգոհություններ են հնչում, թե «էլ դիմանալ չի լինում, փողոց դուրս գալ չի լինում, շատ թաթախվեցինք, դեռ այս երկրում պետք է ապրենք»:
Դժգոհությունների ու լարվածության բավականին առիթ կա նաև սեփական թիմակիցներից: Մասնավորաբար, Վահագ Ալեքսանյանը խմբակցության պատգամավորների կողմից նոր մականուն է ստացել «գեստապոյական» որակմամբ՝ նրա համար, որ Փաշինյանի մոտ շարունակաբար «բոչկա է գլորում» այն պատգամավորների վրա, որոնք ընդդիմության, «նախկինների» մասին գրառումներ կատարելու առումով պասիվ են կամ ընդհանրապես «չկան»:

Դժգոհություն կա նաև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, որ նա պաշտոնական հնարավոր բոլոր պատվիրակությունների կազմում ընդգրկվում է և բյուջեի հաշվին շրջագայում: Նա էլ է թիմակիցների կողմից մականուն ստացել՝ «տուրիստ»: Մի խոսքով, իշխանության ճամբարում արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր