Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է «ռուսական աշխարհը» ոչնչացնելու ցանկության մասին: «Ռուսական աշխարհը քաղցկեղ է, որը մահացու վտանգ է ներկայացնում ողջ Եվրոպայի համար: Հետևաբար, բավարար չէ Ուկրաինային աջակցելը՝ Ռուսաստանի հետ ռազմական պայքարում. մենք պետք է ամբողջությամբ արմատախիլ անենք այս հրեշավոր նոր գաղափարախոսությունը»,- սոցկայքի իր էջում գրել է Մորավեցկին: |