ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+16 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+31 °C
«Կարծում եք, որևէ մեկը լուրջ դեմքով կարդացե՞լ է ձեր «6 կետերը»». Վաչիկ Գրիգորյան
01:06, 16.05.2022 | mamul.am
2129 | 1

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ներկայացրած 6 կետից բաղկացած առաջարկները կարդալիս հարց է առաջանում, ինչո՞ւ 6, եթե այդ նույն տրամաբանությամբ կարող էր լինել 36 կետ կամ ասենք կարող էիք բոլոր տառերը համարակալել:
Իմ կարծիքով ավելի «արժանապատիվ» կլիներ գրել՝ համաձայն ենք Ադրբեջանի առաջարկների հետ ու էլի նույն հղումները անել միջազգային փաստաթղթերին:
Թե չէ էդ ինչ կապիկություն էր, իբր թե իրանք 5 առաջարկ են ներկայացրել, մենք էլ 6-ով ենք պատասխանել: Ու էս խելքով էլ գնում են բանակցությունների: Չհասկացա՞ք, որ էդ մանկամիտ խաղերը միջազգային հանրության մոտ չեն անցնում, թե՞ կարծում եք որևէ մեկը լուրջ դեմքով կարդացել է ձեր «6 կետերը»: Կրկնում եմ՝ ավելի՛ լուրջ կլիներ, եթե պատասխանեիք 1 բառով՝ համաձայն ենք:
Ու չասեք, որ էդպես չի, համաձայն եք ու վաղուց եք համաձայնվել, իսկ բոլոր տարընթերցումները ունեն լոկ տեխնիկական բնույթ, որոնց վրա ինքնահաստատվելու փորձերը ենթակա են ձախողման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր