ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Ստեփանավանում տղամարդը մնացել է իր իսկ մեքենայի տակ ու մահացել
19:54, 16.05.2022 | mamul.am
5248 | 0

Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. քաղաքացին մնացել է իր իսկ մեքենայի տակ ու մահացել։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Opel Zafira-ի տակից հրշեջ փրկարարները դուրս են բերել Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լեռնիկ Չատինյանին, նրան մոտեցրել շտապօգնության մեքենայնին, տղամարդը, սակայն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի մասին պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր