ՀՅԴ ԳՄ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում ընթացող հանրահավաքի ժամանակ կոչով դիմեց ոստիկանապետին․ 1․ Պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր երեկ և այսօր գործել են անպօրինություններ և անուն առ անուն ենթարկվեն պատասխանատվության։ 2․ Պետք է սկսվի իրավական գործընթաց՝ պարզելու այս հանցագործություններ կատարծ ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները։ 3․ Պահանջում ենք, որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ, և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն՝ մեր քաղաքացիների նկատմամբ։ |