ՆԱՏՕ-ն մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի է բերել 42000 զինվոր, 120 ինքնաթիռ և ավելի քան 20 նավ։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսը։ ՆԱՏՕ-ն մտադիր է նաև կիրառել համապարփակ զսպման միջոցներ, այդ թվում՝ Բալթիկ և Սև ծովերում։ |