Kelly Services կադրերի հավաքագրման միջազգային գործակալությունը որոշել է վաճառել իր բիզնեսը Ռուսաստանում, հայտնում է Forbes-ը։ Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ բիզնեսի վաճառքից հետո գործակալությունը կհեռանա երկրից։ Նշվում է, որ որոշումը կայացվել է «ստեղծված իրավիճակի պատճառով և մանրակրկիտ վերլուծությունից հետո»: Ընկերությունը Ռուսաստանում գործում է 1993 թվականից: |