Շվեյցարական Zurich Insurance Group ապահովագրական ընկերությունը որոշել է վաճառել բիզնեսը Ռուսաստանում և դադարեցնել առևտրային գործունեությունը երկրում։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։ «Նոր սեփականատերերի դեպքում բիզնեսը կգործի այլ ապրանքանիշի ներքո. Zurich-ն այլևս առևտրային գործունեություն չի ծավալի Ռուսաստանում»,- ասվում է զեկույցում։ |