Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մայրը, դիմելով դատավոր Կարեն Բիշարյանին, ասաց՝ ինչպե՞ս են հանդուրժում այն ամենը, ինչ կատարվում է այսօր մեր երկրում. «Ինչքա՞ն եք լռելու, ինչքա՞ն եք ենթարկվելու»,- հարցրեց նա: Դատավորի՝ «ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խորապես ցավում եմ, խոնարհվում ձեր զավակների շիրիմների առաջ» արտահայտությանն ի պատասխան՝ զոհվածի մայրն ասաց. «Չեմ հավատում ու չեմ ուզում, որ ամեն արժան-անարժան խոնարհվի... Դուք հայ չեք, դուք վախում եք Նիկոլից»: Հիշեցնենք՝ ավելի վաղ զոհվածների հարազատները հայտարարել էին, որ չեն ուզում Կարեն Բիշարյանը վարի դատավարությունը: |