ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Մեր անունից բանակցողը ներգրավված է քննարկումների մեջ, որտեղ օգտագործվում է «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» արտահայտությունը». Արցախի ԱԺ պատգամավոր
15:06, 28.05.2022 | mamul.am
2698 | 1

Արցախի Մարտունու շրջանում ընթացող հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ԱՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Արցախը կրկին վտանգի առաջ է կանգնած: «Վտանգված է, որովհետև ՀՀ իշխանությունները, որոնք պարտավոր են Արցախի ճակատագիրը որոշելու հարցում առաջնորդվել միայն ու միայն մեր ժողովրդի կամքով և մեր ինքնորոշման իրավունքի հրամայականով, այսօր շեղվել են այդ ճանապարհից: Մեր անունից բանակցողը ներգրավված է քննարկումների մեջ, որտեղ օգտագործվում է Ղարաբաղի էթնիկ բնակչություն արտահայտությունը.... Մենք ազգային էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք, մնացածն ուղղակի բարբաջանք է»,- նշեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր