ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Այսօրվանից սկսվում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը
11:12, 26.06.2022 | mamul.am
3032 | 0

Այսօրվանից՝ հունիսի 26-ից, մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է։ Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝
• օտարերկրացիները,
• օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։
Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։
Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր