ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Փող էին ուղարկել, ասին՝ 3% պահում ենք, չես ուզում՝ գնա, Ամերիկա ապրի, կամ գնա՝ բեր հետդ». Լևոն Բարսեղյան
15:12, 30.06.2022 | mamul.am
3962 | 0

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Փող էին ուղարկել, գնացի ստացա, ասին՝ տարադրամով ստանալու դեպքում 3 տոկոս պահում ենք, չես ուզում՝ գնա՝ Ամերիկա ապրի, կամ գնա՝ բեր հետդ:
Հետո գնացի ԱՁ-իս համար նոր սերնդի, հիպեր-սուպեր ՀԴՄ մեքենայի համար բանկի հետ ստիպված պայմանագրեցի, որ սպասարկեն այդ մեքենան քարտով գնումներ անելու համար, ինչպիսի գնումներ չեմ ունենալու, ես իմ հաճախորդներին գիտեմ: 50.000 դրամ էլ այդտեղ տարան:
Ապրի մեր ազատ, ինքնիշխան, սոցիալական բանկային համակարգը եւ այն Հայաստանը, որ վաղն է գալու, կամ գալող տարի: Էսօր նորից ինձ բռնեցի մի քանի հաճելի մտքերի վրա, որ երևի շատ եմ հարկեր մուծում, մյուս հաճելի միտքն այն էր, որ երևի արժե բանկ բացել:
Էս գրառմանս տակ էս պոռնոն պաշտպանողները գիտեն, թե ինչ է լինելու, լուսը նոր է բացվել»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր