Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համառոտ Իշխան Սաղաթելյանի եվրոպական այցերի, իշխանության տակտիկական սխալի ու սպասվող արդյունքի մասին Ընկեր Իշխան Սաղաթելյանը կարևոր հանդիպումներ է անցկացնում Եվրոպայում: Հիմա կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ ՔՊ-ականներն ափալ-թափալ որոշեցին նրան զրկել ԱԺ-ի 3-րդ փոխխոսնակի պաշտոնից: Բնական է, որ նման մակարդակի հանդիպումները մեկ օր առաջ չէ, որ կազմակերպվում է ու հնարավոր է ՔՊ-ականներն այդ մասին տեղյակ լինելով իբր չեղարկելու համար այդ հանդիպումները որոշեցին շտապով գնալ ծիծաղելի ու անիմաստ քայլի, որն իրենց տվեց ոչինչ, բայց ընդդիմությանը՝ շատ բան: ՔՊ-ականներն իրենց տակտիկական սխալով օգնեցին, որ «ԱԺ 3-րդ փոխխոսնակ»-ի հետ եվրոպացիների հանդիպումը վերածվի «Ընդդիմության փաստացի առաջնորդ»-ի հետ հանդիպման ու դրա համար կարծում եմ՝ պիտի շնորհակալություն հայտնել նրանց տգիտության համար: Ինչ վերաբերում է հանդիպումների բովանդակությանը, մի բան կարելի է հստակ ասել, որի մասին արդեն խոսել եմ իմ վերջին լայվում: Եվրոպան կամ ավելի ճիշտ Արևմուտքը նիկոլի դիմաց պահանջ է դրել ամեն գնով վերականգնել ԱԺ-ի բնականոն ընթացքը, այլ խոսքով՝ ընդդիմությանը վերադարձնել խորհրդարան: Ընկեր Իշխան Սաղաթելյանի այցը, ում նախաձեռնությամբ էլ որ կայացած լինի, որևէ նշանակություն չունի: Կարծում եմ՝ հանդիպումների ժամանակ Հայաստանի ընդդիմության առաջնորդը եվրոպացի գործընկերներին բացատրելու է, թե ե՞րբ ու ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը վերադառնալու խորհրդարան: «Դիմադրության» շարժման գրագետ պայքարի արդյունքում հիմա գնդակը նիկոլի արևմուտքցի գործընկերների խաղադաշտում է: Կա՛մ նրանք դադարեցնում են նիկոլին ցուցաբերվող աջակցությունն ու նրան համոզում են ենթարկվել ընդդիմության պահանջներին (հանձնել իշխանությունը), կա՛մ մոտ ապագայում պարտավորվելու են հստակ գնահատական հնչեցնել խորհրդարանական համակարգում միակուսակցական-բռնապետական ձևաչափով աշխատող Հայաստանի ներկա խորհրդարանի ու նրանից բխած իշխանության ոչ լեգիտիմության մասին: Արևմուտքը բոլորից ավելի լավ է գիտակցում, որ նման ձևաչափով աշխատող խորհրդարանի կողմից մոտ ապագայում սահմանագծման ու սահամանազատման ու դրանից հետո նաև խաղաղության համաձայնագրի վավերացումը ոչ մի արժեք չի ներկայացնելու: Հետևաբար ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում ու վերջնական հաղթանակն սպասվածից շատ ավելի շուտ է լինելու»: |