ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Շրի Լանկայի պաշտոնաթող նախագահն ապաստան կստանա Սինգապուրում
15:05, 13.07.2022 | mamul.am
4083 | 0

Շրի Լանկայի պաշտոնաթող նախագահ Գոտաբայա Ռաջապակսան այսօր երեկոյան Մալդիվներից կուղևորվի Սինգապուր, որտեղ ապաստան կստանա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռաջապակսան փախուստի է դիմել երկրից. նա Մալդիվներ է հասել ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Նախագահի պաշտոնեական լիազորությունները փոխանցվել են վարչապետին, որն արտակարգ դրություն է սահմանել երկրում։

Ցուցարարները պահանջում են նաև վարչապետի հրաժարականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր