ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ»․ Շավարշ Քոչարյան
11:49, 23.07.2022 | mamul.am
4297 | 0

«Ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ: Սրանց պատկերացումը դա է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում հայտարարել է նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ժողովրդավարությունն ընդամենը միջոց է, մեխանիզմ քո պետությունը արդյունավետ դարձնելու համար, որ քո պետության յուրաքանչյուր անհատը հարգանքի արժանանանա: Այսինքն՝ ժողովրդավարությունը միջոց է, իսկ իրենք հռչակում են որպես ինքնանպատակ, ավելին, կատարում են ճիշտ հակառակը, ինչ թելադրում է ժողովրդավարությունը: Պետությունն էլ ինքնանպատակ չէ: Որ ասում են՝ հանուն պետության, պետությունն ինչի՞ համար է: Պետությունն էլ միջոց է, ժամանակակից աշխարհում հզոր մեխանիզմ է քո ազգային շահերին հետամուտ լինելու համար, այլ ոչ թե ինքնանպատակ: Ա՛յ սա է մեր պրոբլեմը: Միջոցը դառնում է ինքնանպատակ, աղավաղվում է, և փորձում են պետությունը կիսամերկ դուրս բերել բեմահարթակ, ասել՝ սա է ժողովրդավարությունը, ու մի այլանդակություն է այնտեղ երևում, որից մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում»,- նկատել է Քոչարյանը:

«Ժողովրդավարությունը գեղեցկության մրցույթ չէ, որ պետությունը կիսամերկացնես, հանես բեմահարթակ»․ Շավարշ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր