Գազայի հատվածում Իսրայելի և Պաղեստինի միջև զինադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 20:00-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը համաձայնել է Գազայում եգիպտական միջնորդների առաջարկած զինադադարին։
«Գազայում զինադադարը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20.00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով)»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։