ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+23 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ոչ մի ժողովուրդ էսքան դինջ ու համաձայնեցված իր հայրենիքը չի տվել թշնամուն». Մարգարիտ Եսայան
22:12, 08.08.2022 | mamul.am
1832 | 0

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրառումը. «Վերանայել՝ Ցեղասպանությունն ի՞նչու եղավ, կամ եղա՞վ արդյոք․․.

Հայն էսօր հայկական գյուղերն ինքնակամ դատարկում է, հրահանգում, որ մարդիկ իրենց սեփական-հարազատ-հայրական տները չայրեն, որ թուրքերը գան ու հարմար տեղավորվեն․․․ Նման բան ոչ մի ազգ ու ժողովուրդ ինքն իր դեմ չի արել․.․ Ոչ մի ժողովուրդ էսքան դինջ ու համաձայնեցված իր հայրենիքը չի տվել թշնամուն․․․ Հիմա դուք ասեք՝ ի՞նչու 1915-ին մեզ մորթեցին ու հայրենազրկեցին․.. Հիմա դուք ասեք՝ մեզ մորթե՞ցին, թե՞ մենք ինքնակամ գլուխներս դեմ տվեցինք յաթաղանին․․. Հիմա դուք ասեք, պատմական, մեր հայրենի ու հայրական հայրենիքից մեզ տեղահանեցի՞ն, թե՞ մենք ինքնակամ դրանք տվեցինք թուրքին, որ հարմար ապրի․․․ Ոռնոց չլինի․․․ Էս ենք․․․ Երևանն էլ մնացածն էլ՝ տրված է․․. Ոռնոց չլսեմ․․․ Մի ամբողջ իրական պատմություն էսօր դարձավ ոչինչ ու էդ ոչինչը մենք ենք․․.»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր