ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
«Յուրաքանչյուր սուտ շատ թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա». Ղազինյան
15:42, 12.08.2022 | mamul.am
1875 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք այդքան հարուստ չենք, որ թույլ տանք ժողովրդին խաբել:
Յուրաքանչյուր սուտ շատ թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով:
Սուտն ու կեղծիքը քայքայել են մարդկանց վստահությունն ու հավատն ինչպես միմյանց, այնպես էլ պետության նկատմամբ:
Ոչ մեկին չեն հավատում, չեն վստահում, ամեն ինչի մեջ սուտ են փնտրում, կեղծավորություն են տեսնում:
Պետք է փոխել ու փոխվել, չստել, լինել անկեղծ, ընդունել ու խոստովանել սխալները, ցույց տալ դրանք ուղղելու ձևերն ու մեթոդները:
Սա է բանալին, սա է ճանապարհը, սա է առողջացման ու հզորացման ձևը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր