ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Պատկերացնո՞ւմ եք՝ Տարոնի նման քանիսն են եղել, որ չեն հանձնվել». Տիգրան Վարդանյան
16:26, 09.09.2022 | mamul.am
3042 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. «Այն, որ Տարոն Անդրեասյանը ցուցաբերել է արիություն, անձնազոհություն ու հայրենասիրություն` դա քննարկման ենթակա չէ, բայց եկեք անկեղծ լինենք, որ մենք դա չէինք էլ իմանա, եթե նախ ադրբեջանցիները 2 տարի առաջ չհրապարակեին այդ տեսանյութը, ու հետո չէինք իմանա, եթե Գևորգյան Արամն երկու տարի անց չանդրադառնար այդ տեսանյութին:
Պատկերացնո՞ւմ եք, Տարոնի նման քանիսն են եղել, որ չեն հանձնվել: Պատմությունները շատ են` մեկն իրեն պայթեցրել է, որ գերի չընկնի, էն մեկը շրջափակման մեջ հայտնվելով, կապ է տվել հրետանուն, որ իր դիրքին հարվածեն, միայն թե չգերեվարվեն ու թշնամուն էլ մեկտեղ ոչնչացնեն, էն մեկը չի նահանջել, որովհետև իր դիրքն իր տունն է եղել, մյուսը մինչև վերջին փամփուշտը կռիվ է տվել և այլն, և այլն:
Ուշագրավն այն է, որ մենք բոլորս ասում ենք` դե հալալ է էն տղերքին, որ չեն նահանջել, բայց չենք բարձրացնում մի պրիմիտիվ հարց` ինչի՞ է եղել նահանջ հրաման: Ուրեմն էդ տղերքը, որ չեն նահանջել վստահ են չէ՞ եղել, որ կարող են իրենց դիրքը պահել: Կասեք դե քիչ են եղել, ես էլ ձեզ կպատասխանեմ, որ քիչ են եղել, քանզի Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հրաման է արձակել զորքերի համալրումը դադարեցնելու մասին:
Ճիշտ են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ մեր բանակը չի պարտվել ու մեր բոլորի կյանքի նպատակներից մեկը պետք է լինի այն, որ 44-օրյա դավադրության բոլոր հեղինակներն ու պատասխանատուները պատժվեն:
Հ.Գ. Ու դեռ որքան հերոսի անուն մենք չգիտենք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր