ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -6 °C ... +1 °C Վաղը`+1 °C
«Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել». Հասմիկ Սամվելյան
12:12, 17.09.2022 | mamul.am
5209 | 1

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել: «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել:

Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր