ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեղրիի՝ բացառիկ որմնանկարներով եկեղեցին
23:30, 22.09.2022 | mamul.am
7293 | 0

Մեղրի քաղաքը հարուստ է բազմաթիվ եկեղեցիներով, սակայն նրանցից հատկապես աչքի է ընկնում 17-րդ դարում Փոքր թաղում կառուցված Սբ Հովհաննես եկեղեցին, որը վերջերս է վերանորոգվել և բացվել այցելուների համար: Եկեղեցին աչքի է ընկնում հարուստ որմնանկարներով, ինչպիսին չենք տեսնում հայկական այլ եկեղեցիներում։

Մեղրի Սբ Հովհաննես եկեղեցին
Վերջին նորոգության ժամանակ որմնանկարները նույնպես նորոգվել, գույները թարմացվել են:
Մեղրի Սբ Հովհաննես եկեղեցին
Մասնագետները այս որմնանկարները թվագրում են տարբեր ժամանակներով։ Անգամ կարծիք կա, որ այստեղ աշխատել են որմնանկարիչների հայտնի տոհմի՝ Հովնաթանյանների ներկայացուցիչները:
Մեղրի Սբ Հովհաննես եկեղեցին
Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին նկարազարդ են, այստեղ տեսնում ենք Հին և Նոր կտակարանային բազմաթիվ տեսարաններ։ Հայկական և պարսկական որմնանկարչական ավանդույթներով ստեղծված այս որմանկարները յուրահատուկ, իսկ վերանորոգումից հետո անցկացված լուսավորությունը՝ խորհրդավոր ու անչափ տպավորիչ են դարձրել եկեղեցին:
Մեղրի Սբ Հովհաննես եկեղեցին

Ավելացնենք, որ Մեղրիի Սբ Հովհաննես եկեղեցին վերանորոգվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող ԱՄՆ դեսպանի մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի միջոցներով, որի համար հատկացվել էր մոտ մեկ միլիոն դոլար:
Մեղրի Սբ Հովհաննես եկեղեցին
Եկեղեցու վերականգնումը խորհրդանշական է Մեղրի քաղաքի համար, հատկապես վերջին շրջանում այս տարածաշրջանի շուրջ եղած մեծ հետաքրքրության շրջանակներում:
Մեղրի Սբ Հովհաննես եկեղեցին

Մինչ վերականգնումը 17-րդ դարի այս եկեղեցին գտնվում էր խիստ վթարային վիճակում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր