ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Եթե սեղանին ստորագրելու թուղթ լինի, դա կլինի շատ լավ նշան»․ վարչապետ
21:30, 30.09.2022 | mamul.am
3075 | 0

«Առաջիկա օրերին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պիտի սկսվեն խաղաղության պայմանագրի տեքստի մշակման առարկայական բանակցություններ»,- ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե սեղանին ստորագրելու թուղթ լինի, դա կլինի շատ լավ նշան։ Դա կնշանակեր, որ կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա։ Պրոբլեմը նրա մեջ է, որ սեղանին թուղթ չկա, որը հասած կլինի կոնդիցիայի՝ ստորագրել, թե չստորագրել։ Կան նախագծեր, որոնք պատրաստվել են մեր կողմից։ Դրանք վերաբերում են տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը։ Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարարները պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մինչև այս պահը նման փաստաթուղթ չի եղել։ Կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեքստ եղել է, բայց դա մենք ենք պատրաստել։ Մենք մեր պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրե, բայց դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը»,- ասաց վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր