ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Պաշտպանության նախարարությունը թաքցնում է իրականությունը. «Ժողովուրդ»
10:06, 01.10.2022 | mamul.am
5604 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները կամ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խուսափում են հստակ ասել, թե սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանն այժմ ինչ տարածքային կորուստներ ունի, որքան մարտական դիրք ենք կորցրել կամ հետ վերադարձրել:

Պաշտոնական հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ բովանդակությամբ. «Այս պահի դրությամբ խնդրում եմ տրամադրել հստակ տվյալներ կամ քարտեզ՝ ինչպիսի դիրքային առավելություններ ունի հակառակորդ կողմը, ինչպիսի առավելություններ ու կորուստներ ունի հայկական կողմը: Ինչքա՞ն հատվածներ է օկուպացրել ադրբեջանական կողմը հայկական տարածքներից»:

Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են ոչինչ չասող մի նախադասություն. «Ներկա պահին ընթանում են ճշգրտման, համադրման և վերլուծության անհրաժեշտ աշխատանքներ, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան տեղեկություններ»: Այսինքն՝ 17 օր է անցել զինված ագրեսիայից, որն իրականացվեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, սակայն դեռ ՊՆ-ն վերլուծում է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր