Մեկնարկել է «Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում» թեմայով քննարկումը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ խոսելով ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերի տարածման մասին, ասել է․ «Ընտանիքները տառապում են այդ բոլոր տեսանյութերը դիտելիս, այստեղ մեր հանրությունը դեր ունի, որպեսզի չհրապարակի այդ նյութերը այնքան, որքան հնարավոր է։ Այդ նյութերը պետք է գտնվեն այն պատկան մարմինների ձեռքերում, որոնք կարող են ինչ-որ գործողություններ ձեռնարկել։ Մենք, որպես մարդասիրական կազմակերպություն, մշտապես այս մասին խոսում ենք, որ որքան հնարավոր է սահմանափակել նման տեսանյութերի տարածումը՝ առաջին հերթին մտածելով հարազատների զգացմունքների մասին»։ |