ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Նկատելի է, որ այդ հայտարարության հետևանքով գործադրվել է լրջագույն ճնշում՝ այս պաշտոնյայի նկատմամբ»․ իրավապաշտպան
20:48, 03.10.2022 | mamul.am
4196 | 1

«Դա արհեստականորեն երկու պետությունների միջև հավասարության նշան դնելու քաղաքականության մաս է։ Եվ նրանք, որպես կանոն, չեն արձագանքում այն միջադեպերին, որոնք միակողմանի են։ Եթե նույնիսկ համարձակվել են և արձագանքել են, անպայմանորեն լինում է քաղաքական ճնշում Ադրբեջանի իշխանությունների կողմից և նրանք մեղքերը քավելու ուղիներ են գտնում»,- Ազատության եթերում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը։

Իրավապաշտապանի խոսքով՝ նկատելի է, որ այդ հայտարարության հետևանքով գործադրվել է լրջագույն ճնշում այս պաշտոնյայի նկատմամբ, որից հետո սկսել են խոսել տեսանյութերի մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր