ՌԴ Պետդումայի Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետ կարծում է, որ ԱՄՆ նոր նախագահը պետք է լինի ամերիկացի գործարար Իլոն Մասքը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Մասքն առաջարկել էր հակամարտությունը լուծելու իր տեսլականը՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում պահպանելու և Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ՄԱԿ-ի վերահսկողության ներքո կրկնակի հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ: