ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+6 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+8 °C
«Խունտան հեռանալու է՝ թողնելով ավերակներ, վերջին շունչն է փչում». Աբրահամ Գասպարյան
19:42, 04.10.2022 | mamul.am
7824 | 4

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գրառումը. «Գործող հանցախումբը, Գերագույն գլխավոր խեղվածի՝ նփ-ի պարտադրմամբ, ամեն ինչ անում է, որպեսզի իր հոգևոր ու գաղափարական հոր մարգարեացման ու անսխալականության միֆը կապի հայ ժողովրդի պարանոցին: Նրանք պատրաստ են՝ թուրքաֆիկացված «պրագմատիզմի» ու «անխուսափելի ցավոտ զիջումների» մելանխոլիկ վերնագրերի ներքո զոհաբերել Հայաստանը:
Իսկ մարդ, որը
1- սեփական «ես»-ը ձևավորել է՝ հայկականության միջավայրից վերցնելով բացառապես գավառական տգիտությունը,
2- չունի հավաքական «մենք»-ի զգացողություն ու պատկանելիություն,
3- ներաշխարհը խոտոր է ազգային-պետական մտածողությանը,
4- չունի նորմալ կրթություն (ինչն ամոթ չէ, բայց անհամատեղելի է պետության վարչապետի պաշտոնի հետ), միջակության գերի է, բայցև՝ փոքրոգի գոռոզամիտ,
5- սիրում է մուտիլովկան ու երազախաբությունը՝ ապրել ու ստեղծագործել թշնամուն ծառայող պացիֆիզմի դատարկ ու մռայլ թեզերով,
6- պաթոլոգիկ կամ կլինիկական ստախոս է,
7-8...(այստեղ կարող եք ազատ ստեղծագործել իր քաղաքական որակների մասին...)
9- ամբողջ կյանքում կլաուզաներ է գրել, դրանով տուն պահել,
10- եվ ի վերջո՝ մայիս ամսին մասնակցել է «ապրիլյան քառօրյա» պատերազմին...
ի՞նչ գիտե ինչ է զենքը, ինչպե՞ս գնահատի զենքի տեղն ու դերը պետական անվտանգության ապահովման գործում: Նա հետևողականորեն քանդում է համակարգերը, արմատավորում՝ հայ մարդու անօգնականության սինդրոմը և փորձում համոզել, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված անվտանգային վիճակն անելանելի է:
Խունտան հեռանալու է՝ թողնելով ավերակներ: Եվ հեռանալու է անփառունակ: Վերջին շունչն է փչում: Բայց հայի համար անելանելի ոչինչ չկա՛: Մենք կառուցելու՛ ենք մեր երկիրը: Չկասկածե՛ք: Թևաթափ չլինե՛ք, չհուսահատվե՛ք:
ՀԳ- կապիտուլյացիայի մասին ձեզ տրված տրակտատները՝ սև թուղթը, վերադարձրեք հայտնի լոժաներին կամ, ցանկության դեպքում, ոլորեք ու...զետեղեք համապատասխան վայրում:
Պի՛նդ եղեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր