ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ». Փաշինյան
17:12, 05.10.2022 | mamul.am
7656 | 5

«Մարդիկ կան, որ մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ: Ես ուզում եմ հստակ արձանագրել՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում և որ իշխանությունն է ճանաչել: Այո, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»,- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել: Ավելին ասեմ՝ Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով. «Այդ հայտարարությունները հնարավոր է, որ երբևէ չկարողանանք հաղթահարել, որովհետև էն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան: Եվ դա եղել է 2007 թվականին: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբադյան էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությանն ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր