Նորվեգիան ԱՄՆ-ի հետ կնքել է երկրի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը՝ նորվեգական F-35 կործանիչների համար AMRAAM-D օդ-օդ հրթիռների գնման համար։ Ըստ Թագավորության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ գործարքի գումարը կազմում է մոտ հինգ միլիարդ նորվեգական կրոն կամ մոտ 500 միլիոն դոլար, հրթիռները կփոխանցվեն մինչև 2028 թվականը ներառյալ։ «Սա շատ կարևոր քայլ է ինչպես Նորվեգիայի պաշտպանունակության բարձրացման, այնպես էլ նորվեգական-ամերիկյան համագործակցության համար»,- ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։ Նա հավելել է, որ նման համաձայնագրերը շատ կարևոր են անվտանգության ներկայիս անկայուն իրավիճակում։ |