ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ուկրաինան խոստովանել է, որ ՀՕՊ է կիրառել Լեհաստանում հրթիռի կործանման վայրի մոտ
20:36, 16.11.2022 | mamul.am
5625 | 0

Ուկրաինան դաշնակիցներին խոստովանել է, որ օգտագործել է հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ) Լեհաստանում հրթիռի կործանման վայրի մոտ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են հրթիռ խոցել Պշևոդուվ գյուղի մոտ՝ մոտավորապես նույն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը։
Միաժամանակ հեռուստաալիքի զրուցակիցն ընդգծել է, որ տեղեկությունը, թե կոնկրետ ՀՕՊ հրթիռն է ընկել Լեհաստանի տարածքում, չի հաստատվել։ Նա հավելել է, որ այս տեղեկատվությունը Սպիտակ տան կողմից առաջնահերթություն է դարձել իրավիճակը գնահատելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր