ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Փոփոխության իմաստը՝ նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է». վարչապետ
11:24, 24.11.2022 | mamul.am
2482 | 0

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Այն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն և միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն: Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից: «Փոփոխության ամենախորքային ու հեռանկարային իմաստը՝ նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է»,- հայտարարեց վարչապետը:

Կառավարության նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր