ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +3 °C Վաղը`+5 °C
Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
12:18, 26.11.2022 | mamul.am
2968 | 0

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:

Իսրայելյանը երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետև, Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյի նկատմամբ։
Երիտասարդական ԱԱ-ի կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ և բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:

Նշենք՝ Հայաստանի թիմի կազմում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ) , Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ): Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։
Առաջնությանն ավելի քան 460 բռնցքամարտիկ է մասնակցել: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը:

Աղբյուրը` ԿԳՄՍՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր