ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, +1 °C ... +4 °C Վաղը`+1 °C
«ժողովուրդը հասկացել է, որ Հայաստանի կուսակցությունները հայ ազգի հետ ոչ մի առնչություն չունեն»․ Թ․ Ալեքսանյան
22:12, 29.11.2022 | mamul.am
1672 | 0

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Հայաստանում վերջերս անցկացված սոց. հարցման արդյունքում մարդկանց ընդամենը 30%–ն է վստահում այս կամ այն քաղաքական ուժին, ամենաշատը վստահում են ՔՊ-ին՝ 17% (կարծում եմ, որ թիվը մի փոքր ուրճացված է, իրական պատկերն ավելի համեստ է), Հայաստան դաշինքին՝ 5% , Պատիվ ունեմ դաշինքին՝ 2,5% և այլն (մնացած կուսակցությունների հավաքած ձայները շատ ավելի քիչ են):
Սա ցույց է տալիս, որ ժողովուրդը (ավելի ճիշտ ժողովրդի 70%–ը) հասկացել է, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները հայ ազգի հետ ոչ մի առնչություն չունեն, որ դրանք սպասարկում են օտարների շահերը, ինչպես նաև իրենց նեղ խմբակային շահերը, սակայն ոչ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը:
Վերջապես հայ ժողովուրդը կամաց կամաց հասկանում է, որ իր քաղաքական վերնախավ կոչվածը իրականում իրենը չի, օտարներինն է, և որ օտարները դրանց (կուսակցությունների լիդերներին) գտել, հավաքագրել են ու իր գլխին վերնախավ են կարգել, և ամենասարսափելին այն է, որ այդ օտարները հայ ժողովրդի բարեկամները չեն, դրանք հայ ժողովրդի թշնամիներն են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր