ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Արցախ-Հայաստան միակ մայրուղին շարունակում է փակ մնալ
14:54, 03.12.2022 | mamul.am
2882 | 0

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:
Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր