Իրանի իշխանությունները որոշել են վերացնել բարքերի ոստիկանությունը, հաղորդում է Arab News-ը: Իրանի գլխավոր դատախազի խոսքով՝ «բարքերի ոստիկանությունը լուծարվում է, քանի որ այն կապ չունի երկրի իրավապահ համակարգի հետ»։ Պաշտոնյան նշել է, որ առաջիկայում վերանայվելու են նաև հիջաբ կրելու պարտադիր կանոնները: Հիշեցնենք՝ Իրանում բարքերի ոստիկանության ձերբակալած աղջկա մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել: |