Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, CBS News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար: Հրթիռային հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ռազմական հանցագործություն են, ասել է նա: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ հանցագործությունների համար, Մակրոնը պատասխանել է. «Մենք պետք է հավաքենք ռազմական հանցագործությունների բոլոր ապացույցները: Մենք պետք է գործադրենք օրինական բոլոր նախաձեռնությունները: Այսպիսով, իմ պատասխանն այո է»: |