ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -2 °C ... +2 °C Վաղը`+2 °C
Հայաստանի մասնակիցը Ղազախստանում արժանացել է 1-ին մրցանակի
19:06, 08.12.2022 | mamul.am
5745 | 1

Օրերս Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել «Ալմաթին իմ սրտում-2022» (Almatym Juregimde-2022) երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 12 երկրից 15 երիտասարդ կատարողներ։

Մրցույթում Հայաստանը ներկայացրել է երիտասարդ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և արժանացել մրցույթի առաջին մրցանակին։

Մրցութային առաջին օրը Սյուզաննան կատարել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը։ Իսկ երկրորդ օրը՝ մրցույթի կանոնների համաձայն, կատարել է ղազախ կոմպոզիտորի ստեղծագործություն՝ Ղազախստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որը նաև ժյուրիի կազմում էր։

Սյուզաննան ապրում է Երևանում, վոկալ տվյալները նրան փոխանցվել է տատիկից։ 2017-ին նա Հայաստանը ներկայացրել է Նովոռոսիյսկում տեղի ունեցած «Морской узел» մրցույթում ու գրավել առաջին հորիզոնականը։ Նույն թվականին՝ «Նոր ալիք» մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2021 թվականին հաղթող է ճանաչվել «Ну-ка все вместе» հեռուստաշոուում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր