ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենը անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս չի պատրաստվում այցելել Ուկրաինա։ Այս մասին գրում է Politico-ն։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ նախորդ շաբաթ Բայդենը զրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, ով խնդրել է ամերիկացի գործընկերոջը՝ շարունակել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ |