ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Զելենսկին ժամանել է ԱՄՆ
22:12, 21.12.2022 | mamul.am
6494 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, Twitter-ի իր էջում գրել է NBC-ի լրագրող Փիթեր Ալեքսանդրը։ Ուկրաինացի անանուն պաշտոնյան նրան հայտնել է ժամանման մանրամասները։

Լրագրողի հրապարակման մեջ ասվում է, որ պետության ղեկավարի ինքնաթիռը «վայրէջք է կատարել ԱՄՆ-ում»։

Ըստ Associated Press-ի՝ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգթոնի մերձակայքում գտնվող ավիաբազայում։

Ուկրաինայի առաջնորդը Վաշինգթոն է ժամանել ամերիկյան ռազմական ինքնաթիռով։ ԱՄՆ մայրաքաղաքում նա նախատեսում է հանդիպել իր գործընկեր Ջո Բայդենի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր