ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Սերգեյ Պետրոսյանը գեներալ-մայորի կոչում է ստացել
14:36, 28.05.2024 | mamul.am
4171 | 0

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Պետրոսյանին գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է տեքստում։

Պետրոսյանը Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն է, որի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել։

Հիշեցնենք՝ ապրիլին քաղաքացիները Կիրանցի կամրջի հատվածում նկատել էին առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնել, որ ադրբեջանցիներ են, որոշները՝ որ հայ քարտեզագիրներն են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր