ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Ժողովուրդի ձայնն` ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության. օր 14-րդ». Էդմոն Մարուքյան
19:24, 25.12.2022 | mamul.am
6208 | 0

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր Twitter-ի էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։
Նա կադրեր է հրապարակել հանրահավաքից ու գրել. «Ժողովուրդի ձայնն` ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության. օր 14–րդ»։ Նա հավելել է՝ ամբողջ աշխարհն է արդեն հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։
«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման համար միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի»,– գրել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր