Չինաստանը հունվարի 8-ից կբացի իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար COVID-ի դեմ որոշ սահմանափակումներ հանելուց հետո, հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2020 թվականից ի վեր Չինաստանում կորոնավիրուսը խոլերայի և ժանտախտի հետ մեկտեղ դասակարգվել է որպես ամենաբարձր կատեգորիայի վարակիչ հիվանդություն, նշվում է նյութում։ Թերթի տվյալներով՝ հունվարի սկզբից տեղական իշխանությունները չեն կարողանա կարանտինի ենթարկել ամբողջ համայնքներ։ Ինչպես նշում է SCMP-ն, այս որոշումները վերջին քայլն են Չինաստանի՝ կորոնավիրուսով ապրելու ճանապարհին։ Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը, ըստ փորձագետների, կնվազի 2023 թվականի հունվարին։ |