ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Twitter-ը գտել է գովազդատուներին հարթակ վերադարձնելու միջոցը
22:12, 14.01.2023 | mamul.am
5845 | 0

Twitter-ը պատրաստվում է ապրանքանիշերին առաջարկել մինչև 250,000 դոլարի չափով գովազդային ծախսերի փոխհատուցում: Այսպիսով, ընկերությունը փորձում է հարթակ վերադարձնել ապրանքանիշերը, որոնք հրաժարվել են սոցցանցում գովազդից, երբ Իլոն Մասքը գնել է այն:

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Ըստ այդմ, մինչև փետրվարի վերջ սոցիալական ցանցում գովազդի վրա պետք է ծախսվի 500 հազար դոլար։

Թերթի հետ զրույցում գովազդատուները նշել են, որ, ամենայն հավանականությամբ, այդ միջոցները կուղղվեն ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության եզրափակիչ խաղի՝ Super Bowl-ի ժամանակ գովազդվող թվիթներ գնելու համար։ Սա Twitter-ի համար տարվա ամենաեկամտաբեր օրն է, նշում է WSJ-ը։

Twitter-ը ֆինանսական խնդիրների մեջ ընկավ այն բանից հետո, երբ որոշ գովազդատուներ դադարեցրին իրենց ծախսերը հարթակում 2022 թվականի աշնանը: Դա տեղի է ունեցել Մասքի կողմից սոցցանցը գնելուց և բովանդակության մոդերավորման համակարգը փոխելու ծրագրերի հայտարարությունից հետո։

Մասնավորապես, հարթակը լքել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Pfizer-ը, United Airlines-ը, General Motors-ը, Volkswagen-ը և այլն: Պլատֆորմի համար կարևոր է գովազդատուներին համոզել վերադառնալ, քանի որ Twitter-ի եկամուտների մոտ 90%-ը գոյանում է գովազդից, նշում է թերթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր