Ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Ավստրալիայի Լոուի ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ Կիևի կառավարությունն անվանել է աշխարհի ամենավատ կառավարություններից մեկը՝ սաստիկ կոռուպցիայի պատճառով։
«Ուկրաինայի կառավարությունն աշխարհի ամենավատ կառավարություններից մեկն է: Այն կոռումպացված է և վերահսկվում է մի քանի հարուստների կողմից: Ես նկատի ունեմ, որ դա շատ տխուր է ժողովրդի համար»,- ասել է գործարարը:
Ուկրաինայի գյուղատնտեսական հողերը շատ ավելի բերրի են, քան Ամերիկայինը, այն Եվրոպայի հացի զամբյուղն է, և երկիրն ունի մեծ ներուժ, հավելել է Գեյթսը: