Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Ի լրումն նախորդ գրառման, որպես «բացահայտում 2» ասեմ, եթե Իրանի դեմ ռազմական բախումը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, այդ ժամանակ Հայաստանի մասով կա երկու սպառնալիք` Թուրքիան և հակաիրանական կոալիցիան ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս արագ վերահսկողություն ստանա Նախիջևանն ու Ադրբեջանը միացնող ցամաքային ճանապարհի վրա։ Հակաիրանական կոալիցիան փորձելու է նաև Հայաստանի տարածքն օգտագործել որպես պլացդարմ, չնայած Արցախից օկուպացված տարածքները արդեն բավարար են ընդհանուր ճակատի համար։ |