Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի 12 լրացուցիչ Caesar ինքնագնաց հրետանային կայան՝ ի հավելումն նախկինում փոխանցված 18-ի։ BFM TV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։ «Դրանք կֆինանսավորվեն 200 միլիոն եվրոյի աջակցության հիմնադրամից, որը բացեց խորհրդարանը»,- ասել է Լեկորնուն Փարիզում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ |