Էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը փետրվարի 1-ին այցելել է Ադրբեջան՝ հանդիպումներ ունենալու կառավարության ներկայացուցիչների հետ և մասնակցելու Հարավային գազային միջանցքի Նախարարների խորհրդի IX նիստին, հաղորդում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ Նա կքննարկի Ադրբեջանի էներգետիկ նախագծերին ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայունացմանն օժանդակելու Ադրբեջանի կարևորությունը, ներառյալ Հարավային գազային միջանցքը: Ամերիկացի դիվանագետի այցը կտևի մինչև փետրվարի 4-ը։ |