Այսօր՝ փետրվարի 3-ին, Ուկրաինայում լայնամասշտաբ օդային տագնապ է հայտարարվել։ Դա տեղի է ունեցել, երբ Բելառուսում ռուսները երկինք են բարձրացրել իրենց ինքնաթիռները: Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան: Հիշեցնենք՝ այսօր Կիևում նախատեսված է Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը: Երեկ Բելառուսը հայտարարել էր ռուս զինվորականների հետ համատեղ թռիչքա-մարտավարական վարժանքների ավարտի մասին, սակայն Ուկրաինայի գլխավոր շտաբը զգուշացրել է, որ չնայած հակառակորդի հայտարարություններին, վտանգը դեռևս պահպանվում է։ |