ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Լիզինգային ֆինանսավորում Evocabank-ում քո բիզնեսի համար
19:06, 06.02.2023 | mamul.am
5771 | 0

Evocabank-ը, ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների տեսականին ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, առաջարկում է ՀՀ և օտարերկրյա` առաջնային և երկրորդային շուկաներից նոր և օգտագործված սարքավորումների, ժամանակակից տեխնիկայի և տրանսպորտային միջոցների լիզինգային ֆինանսավորում:

Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`

  • արտադրական սարքավորումներ/հոսքագծեր
  • բժշկական սարքավորումներ
  • շինարարական տեխնիկա
  • արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
  • ավտոմեքենաներ

Ի՞նչ է լիզինգը

Լիզինգը լիզինգային պայմանագրով գույքի ձեռքբերումն է նախատեսված որոշակի վճարի դիմաց` սահմանված պայմաններով և ժամկետով: Ֆինանսական լիզինգի պարագայում Բանկը ձեռք է բերում Լիզինգառուի կողմից ընտրված լիզինգի առարկան` վերջինիս այն հանձնելով վարձակալման` որոշակի հաստատված ժամկետով։ Վարձակալման ընթացքում Լիզինգառուն պարտավորվում է վճարել վարձավճար։ Վարձակալման ժամկետի ավարտին Լիզինգառուի ցանկությամբ լիզինգի առարկան կարող է սեփականության իրավունքով հանձնվել Լիզինգառուին:

Որո՞նք են լիզինգի առավելությունները

  • առանց գրավի առկայության
  • առանց նոտարական/կադաստրային ծախսերի
  • ԱԱՀ-ի հաշվանցումներ և ծախսագրումն
  • լիզինգի առարկայի ձեռքբերում արտերկրից` գնման գործընթացին առանց հաճախորդի մասնակցության
  • էքսպերտային գնահատում և խորհրդատվություն լիզինգային նախագծի վերաբերյալ

Evocabank-ում լիզինգային ֆինանսավորման մարման ժամկետը 6-72 ամիս է` կախված ձեռքբերվող լիզինգի առարկայից:

Տարեկան տոկոսադրույքը կազմում է`

  • ՀՀ դրամ՝ սկսած 10.5%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք` 11.28-17.48%)
  • ԱՄՆ դոլար՝ սկսած 8%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք` 8.54-14.57%)
  • Եվրո՝ սկսած 6%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք` 6.39-12.31%)

Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մարման ժամկետը և տոկոսադրույքը կախված են լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից:

Լիզինգային ֆինանսավորման այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր